| Գլխավոր » Նյութեր » Հետաքրքիր նյութեր |
Մայիսի 1-Աշխատավորների համերաշխության միջազգային օր
| 2012-05-01, 9:31 AM | |
Հայաստանը մի շարք երկրների հետ մայիսի 1-ին նշում է Աշխատավորների համերշխության միջազգային օրը: 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկյան բանվորները գործադուլ են կազմակերպել` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլները եւ ուղեկցվող ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ արյունահեղ բախումներով: 1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում:
Այսօր այդ տոնը նշվում է 142 երկրներում մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը: Որոշ երկրներում Աշխատանքի օրն այլ ժամանակ է նշվում, օրինակ` ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում: Հղում news.am
| |
| Դիտել են: 739 | Մեկնաբանություն: 1 | Գնահատական: 5.0/1 | |
| Մեկնաբանությունների քանակը: 0 | |







