Գլխավոր » Նյութեր » Հետաքրքիր նյութեր |
2012-05-03, 9:03 PM | |
Արդեն սկսել են նախընտրական քարոզարշավները: Բնակարանների
դռները բախում են տարբեր կուսակցություններից ուղարկված մարդիկ, որոնք բաժանում են
բուկլետներ և օրացույցներ: Ոմանք էլ պարզապես հարցնում են.<< Կողմնորոշվե°լ եք արդեն>>: Ցավոք սրտի կան նաև այնպիսինները, որոնք
հարցնելու և պարզապես դիմացինի կարծիքը հարգելու ու հաշվի առնելու փոխարեն այնպիսի
առաջարկ են անում, ինչպիսին է. <<Ընտրեք
մեր կուսակցությունը և կստանաք որոշակի դրամական օգնություն>>: Քաղաքացին իր կարծիքը ծախում է և պետությունը հիմքից քանդելու
գործում մի սյուն էլ ինքն է տեղաշարժ անում: Իսկ ամենաաններելին այն է, որ այդ առաջարկը
արվում է ուսանողին, որը նոր է կյանք մտել և երբեք չի մասնակցել ընտրություններին ու
քաղաքականության հետ չի առնչվել: Ուսանողը այսօր կընտրի այն կուսակցությունն, որը կվճարի իր
ուսման վարձի 20%-ը, վաղը կմտնի որևէ կուսակցություն
և ինքը նույն առաջարկը կանի հաջորդ սերնդի ուսանողներին և այսպես շարունակ… Ես կոչ եմ անում բոլոր ուսանողներին լինել ավելի սկզբունքային
և ոչ մի դեպքում չանեն այնպիսի ընտրություն, որի համար կարող են զղջալ: Եկեք թույլ չտանք բանկում հաշիվ ունեցող մարդկանց, որոնք
կարող են ձեր վարձերը փոխանցել, իշխանության գլուխ անցնել, նախապատվությունը տանք նրանց,
ովքեր <<գլխում
խելք ունեն>>:
| |
Դիտել են: 641 | Մեկնաբանություն: 2 | Գնահատական: 5.0/1 |
Մեկնաբանությունների քանակը: 1 | ||
| ||