Գլխավոր » Նյութեր » Քերականություն |
2012-03-25, 1:26 AM | |
Առարկա ցույց տվող բառը կոչվում է գոյական անուն: Անգլերենում,ինչպես և հայերենում, գոյականները բաժանվում են հատուկ և հասարակ անունների: Հատուկ անուններ են անձնանունները,երկրների, քաղաքների, գյուղերի, ծովերի, գետերի անունները և այլն: Հասարակ են այն անունները, որոնք օգտագործում ենք նույն տեսակի առարկաներին որպես ընդհանուր անուն տալիս(pen,car): Հասարակ անուններ են վերացական գոյականները(love) և նյութերի անունները(wool) Դե իսկ հասարակ անունները բաժանվում են հաշվելի և անհաշվելի գոյականների: Հաշվելի են այն առարկաների անունները, որոնք կարելի է հաշվել- five cars, ten pens:Անհաշվելի գոյականներ են նյութերի անունները և վերացական գոյականները: Անգլերենի գոյականներն ըստ կազմության լինում են պարզ, ածանցավոր և բարդ: Պարզ գոյականները բաղկացած են միայն մեկ ձևույթից: Օրինակ` boy, cat,
hat Ածանցավոր գոյականները բացի հիմնական ձևույթից ունեն մեկ կամ ավելի երկրորդական ձևույթներ: Օրինակ՝ worker, keeper Բարդ գոյականները կազմված են երկու կամ ավելի հիմքերից: Օրինակ ՝railway Ժամանակակից անգլերենում գոյականն ունի երկու քերականական կարգ՝ թիվ և հոլով: | |
Դիտել են: 6751 | Մեկնաբանություն: 4 | Գնահատական: 4.0/6 |
Մեկնաբանությունների քանակը: 1 | ||
| ||