English Russian
Ãàëåðåÿ ñàéòîâ
Приветствую Вас Гость • Регистрация • Вход
Среда, 22.1.2025, 8:04 PM
Գլխավոր » Նյութեր » Քերականություն

Գոյականի թիվը Մաս 1
2012-03-25, 10:15 PM

Ինչպես գիտենք անգլերենում գոյականն ունի երկու թիվ` հոգնակի և եզակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, իսկ հոգնակին` մեկից ավելի առարկաներ:

•Գոյականների մեծ մասի հոգնակին կազմվում է -s վերջավորությամբ (Օրինակ` dog- dogs, pen- pens), Իսկ sh ,ch, s, ss, x, o, z տառերով և տառակապակցություններով վերջացող հիմքերի դեպքում`-es վերջավորությամբ: (Օրինակ`dress- dresses, box-boxes)

Եթե գոյականի հիմքը վերջանում է-y տառով, որին նախորդում է բաղաձայն, նախքան - es ավելացնելը, y տառը փոխարինվում է –i-ով, (Օրինակ`city- cities, baby- babies, lady- ladies)

•Եթե –y-տառին նախորդում է ձայնավոր, ապա s ավելացնելուց առաջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում: (Օրինակ` day- days, toy- toys)

Մի շարք գոյականների դեպքում, որոնց հիմքը վերջանում է f կամ fe տառերով, նախքան -es ավելացնելը f տառը փոխարինվում է v-ով: (Օրինակ` shelf-shelves, wife-wives, knife-knives, thief-thieves. )

Կան գոյականներ, որոնք չեն ենթարկվում այս փոփոխությանը և կազմվում են հոգնակին -s վերջավորությամբ : (Օրինակ`roof-roofs, cliff-cliffs, proof-proofs, chief-chiefs, belief-beliefs)

Կատեգորիա: Քերականություն | Ավելացրել է: yana
Դիտել են: 2248 | Մեկնաբանություն: 3 | Գնահատական: 5.0/1
Մեկնաբանությունների քանակը: 0
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *: