Եթե սերը կարողանար դառնալ մեր աստվածը, իսկ աշխարհը նրան բեմ ծառայեր, արժեր հավետ ապրել: Բինի
Զայրույթի ընդունակ մարդը, ընդունակ է նաև սիրելու: Հյուգո
Այն ամենը, ինչ չի գունավորված սիրով, մնում է դժգույն: Հաուպտման
Տիրանալը նրան, ինչ սիրում ես, ավելի մեծ ուրախություն է, քան ինքը սերը: Պրուստ
ՈՒմ սիրում ես, նրա նկատմամբ պետք չէ միշտ իրավացի լինել: Իտյե
Մարդ չի կարող կյանքում սիրել երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ինչպես ծովը: Բալզակ
Եթե չափազանց չես սիրում, նշանակում է սիրում ես ոչ բավականաչափ: Դյու Պեշյե
Մահից վատ է օտար աչքերով սեր ընտրելը: Շեքսպիր
Սերը երևակայության հաղթանակն է բանականության հանդեպ :Էդմոնդ Ուելս
Սերը կույր է,սակայն ամուսնությունը հիանալի ակնաբույժ է :Սիմոնա Սինյորե
Սիրո տառապանքը չի կարելի հաղթահարել փիլիսոփայության միջոցով,այլ միայն ուրիշ կնոջ օգնությամբ :Էրիխ Մարիա Ռեմարկ
Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին սերը,իսկ կինը երազում է լինել տղամարդու վերջին սիրավեպը :Օսկար Ուայլդ
Սերը միակ կիրքն է,որ չի ճանաչում ոչ անցյալ,ոչ ապագա :Օնորե դե Բալզակ
Փախիր,եթե ցանկանում ես ,որ քեզ սիրեն :Մերիլին Մոնրո
Սիրում են լոկ մեկ անգամ`ամենաառաջին անգամ :Ֆրանսիական ասույթ