Գլխավոր » Նյութեր » Թևավոր խոսքեր և աֆորիզմներ |
Երջանկություն, ուրախություն
2012-04-05, 10:40 AM | |
ՈՒրախությունը մտերմացնում է, իսկ վիշտը՝ համախմբում: Բուժար ՈՒրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում: Գյոթե Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է: Լեսինգ Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան դժբախտությունից: Լյութեր Ծիծաղը երջանկության չափանիշ չէ: Մաքիավելի Ագահությունն ու երջանկությունը երբեք իրար չեն հանդիպել. զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են: Ֆրանկլին Բախտը հոգնում է միևնույն մարդկանց մշտապես քաջալերելուց: Գրասիան Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած: Լաբրյուեր Երջանկությունը նման է արեգակի: Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր: Լյուդվիգ Բախտի անիվին դյուրին է հետևել: Գյոթե Երջանկութունը անվրդովության պտուղը չէ, նա ինքն անվրդովություն է: Ալեն Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին: Պուբլիլիոս Սիրոս Ցավը դաժանություն է, ուրախությունը քնքշություն, սակայն ուրախությունն ավելի զորեղ է: Վեյլ
Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար: Պուբլիլիոս Սիրոս Կյանքում մի անգամ բախտը բախում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած ե լինում հարևան գինետանը և չի լսում նրա բախյունը: Մարկ Տվեն | |
Դիտել են: 922 | Գնահատական: 5.0/4 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |